Աշխարհ

22.01.2016 10:10


Թայսոնը մտադիր է նախագահական ընտրապայքարում աջակցել Դոնալդ Թրամփին

Թայսոնը մտադիր է նախագահական ընտրապայքարում աջակցել Դոնալդ Թրամփին

Ամերիկացի նախկին հայտնի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը հայտարարել է, որ մտադիր է նախագահական ընտրապայքարում աջակցել Դոնալդ Թրամփին։

«Ես սևամորթ եմ՝ հետնախորշերից։ Կյանքում շատ բան եմ տեսել։ Բայց ես ծանոթ եմ նրա հետ։ Եվ երբ մենք հանդիպում ենք, նա սեղմում է իմ ձեռքը, հայտնում իր հարգանքն իմ ընտանիքի հանդեպ։ Նրանցից ոչ ոք՝ թե՛ Բարաքը և թե՛ մյուսները, այդպես չեն վարվում։ Գոռոզանում են, իսկ ինձ ու իմ ընտանիքին չեն նկատում։ Այնպես որ, ես նրան եմ ընտրելու»,– Թայսոնի խոսքերն է մեջբերում «The Daily Beast»–ը։

Նախկին մարզիկը հավելել է, որ իր ամենահաջողված ու լավագույն բնցքամարտերը տեղի են ունեցել Թրամփի հյուրանոցներում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը