Քաղաքական

21.01.2016 18:06


ԿԸՀ–ն պաշտոններ է բաշխել

ԿԸՀ–ն պաշտոններ է բաշխել

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում 2016 թվականի փետրվարի 14-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:
Փետրվարի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված թվով 34 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 15-ական,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 10-ական,
Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 3-ական,
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 2-ական,
«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 2-ական,
«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 2-ական:
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2016 թվականի հունվարի 25-ից 27-ը` մինչև ժամը 18:00-ն:

ՀՀ ԿԸՀ

Այս խորագրի վերջին նյութերը