Աշխարհ

21.01.2016 20:45


Սեքս շոփի հաճախորդը փորձել է բռնաբարել վաճառողուհուն (տեսանյութ)

Սեքս շոփի հաճախորդը փորձել է բռնաբարել վաճառողուհուն (տեսանյութ)

Մոսկվայի հարավ–արևմուտքում գտնվող Լենինյան պողոտայի «Ինտիմ» խանութի հաճախորդը փորձել է բռնաբարել վաճառողուհուն։ Այս մասին գրում է «lifenews»–ը։

Ուսումնասիրելով ցուցափեղկերի սեքս խաղալիքները՝ տղամարդը վաճառողուհուն է մոտեցել և հայտնել, որ նա իրեն ավելի է դուր գալիս, իսկ որոշ ժամանակ անց նետվել է աղջկա վրա և փորձել բռնաբարել վաճառասեղանի ապրանքներով։

«Խանութ մտած հաճախորդն ուսումնասիրեց ապրանքը։ Սկզբում նա հարցրեց ինտիմ ծառայությունների մասին։ Աղջիկը պատասխանեց, որ չունեն նման ծառայություններ։ Տղամարդը վերադարձավ մոտ 1 ժամից։ Երբ աղջիկը դուրս եկավ ծխելու, նա նրան քաշեց տարավ ներս»,–պատմել է ինտիմ խանութի տնօրեն Ռոման Գ.–ն։

Նշվում է, որ վաճառողուհին, որի դեմքը վնասվել է (փակ կոտրվածք ծոծրակային հատվածում), հրաժարվել է հոսպիտալացվել։ Մոլագարը նրա գլուխը մի քանի անգամ հարվածել է գետնին։

Բռնաբարության փորձի փաստով նախաքննական ստուգում է սկսվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը