Լրահոս

21.01.2016 16:23


Լոնդոնի դատարանը հայտարարել է Լիտվինենկոյի սպանությանը Պուտինի հնարավոր մեղսակցության մասին

Լոնդոնի դատարանը հայտարարել է Լիտվինենկոյի սպանությանը Պուտինի հնարավոր մեղսակցության մասին

Լոնդոնի թագավորական դատարանը Լոնդոնում ռուսական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության հնարավոր իրագործողներ է համարել Անդրեյ Լուգովոյին և Դմիտրի Կովտունին՝ նշելով, որ այդ գործողությունը, հնարավոր է, «հավանության է արժանացել ԱԴԾ ղեկավարի և ՌԴ նախագահի կողմից»։

«rbc.ru»–ի փոխանցմամբ՝ դատավոր Ռոբերթ Օուենն այսօր հրապարակել է իր որոշումը՝ հանրային լսումների արդյունքների ամփոփումով։

Հաշվետվության մեջ, որը պատրաստվել է մոտ կես տարի, դատավորը եզրակացնում է, որ Լիտվինենկոյի սպանությունը Լոնդոնում, հավանաբար, հավանության է արժանացել ԱԴԾ նախկին ղեկավար Պատրուշևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից։ Այս մասին դատարանի դահլիճից հաղորդել է «Guardian»–ի թղթակիցը։

Դատավորը բացառել է ինքնասպանության վարկածը։

«Վստահ եմ՝ նա կանխամտածված կերպով թունավորվել է 3–րդ անձանց կողմից»,–նշել է Օուենը՝ հավելելով, որ Լուգովոյն ու Կովտունը «Պոլոնիում-201» նյութը լոնդոնյան «Millennium» հյուրանոցում լցրել են Լիտվինենկոյի թեյի մեջ։

Օուենի կարծիքով սպանությունը ծրագրվել էր երկու տարի առաջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը