Աշխարհ

21.01.2016 14:14


Մաքքեյն. «Օբամայի քաղաքականության արդյունքը դարձավ Մերձավոր Արևելքի քաոսը»

Մաքքեյն. «Օբամայի քաղաքականության արդյունքը դարձավ Մերձավոր Արևելքի քաոսը»

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության արդունքը դարձավ Մերձավոր Արևելքի քաոսը։ Նման կարծիք է հայտնել զինված ուժերի հարցով ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի գործերով հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Ջոն Մաքքեյնը՝ շեշտելով, որ վաշինգտոնյան վարչակազմի «արկածախնդրությունը» տարածաշրջանում բերեց իշխանության վակուումի, ինչն էլ թույլ տվեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը վերահսկողություն սահմանել տարածքների մի մասում։

«Մասշտաբային այդ արկածախնդրության արդյունքը պետք է պարզ լինի բոլորիս համար. Մերձավոր Արևելքում ոչ թե նոր կարգ հաստատվեց, այլ քաոս»,– Մաքքեյնի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը