Աշխարհ

21.01.2016 12:15


Մակեդոնիան փակել է Հունաստանի հետ սահմանը

Մակեդոնիան փակել է Հունաստանի հետ սահմանը

Մակեդոնիայի իշխանությունները ներգաղթյալների պատճառով փակել են Հունաստանի հետ սահմանը՝ այդ քայլը բացատրելով Սլովենիայում գնացքների հետ կապված տեխնիկական խնդիրներով, որը սովորաբար դառնում է փախստականների հաջորդ կետը՝ Եվրոպայի այլ երկրներ հասնելու համար։

«kp.ru»–ի փոխանցմամբ՝ այդ պատճառով սահմանին արգելափակված է մնացել մոտ 650 փախստական Սիրիայից, Իրաքից և Աֆղանստանից։ Մակեդոնիայի իշխանությունները խոստացել են լուծել այդ խնդիրն առաջիկայում։

Աղբյուրը հիշեցնում է, որ օրերս էլ փախստականների հոսքի պատճառով Ավստրիան հայտարարել էր Շենգենյան համաձայնագրի գործունեության կասեցման և իր սահմաները վերահսկելու մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը