Աշխարհ

21.01.2016 11:35


ԱՄՆ Սենատում դեմոկրատներն արգելափակել են փախստականների ընդունումը սահմանափակող օրինագիծը

ԱՄՆ Սենատում դեմոկրատներն արգելափակել են փախստականների ընդունումը սահմանափակող օրինագիծը

ԱՄՆ Սենատում դեմոկրատներն արգելափակել են այն օրինագիծը, որով կտրուկ դանդաղեցվում ու սահմանափակվում է Սիրիայից և Իրաքից փախստականների ընդունումը։ Այս մասին գրում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

Գործակալության փոխանցմամբ՝ Սենատում դեմոկրատական փոքրամասնությունը 40 անհրաժեշտ ձայն է հավաքել 100-ից։

Աղբյուրը հիշեցնում է՝ 2015թ. նոյեմբերի 19–ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն էր տվել օրինագծին, որը սահմանափակում էր Սիրիայի և Իրաքի փախստականների մուտքն ԱՄՆ։ Հանրապետականները կոշտ դիրքորոշում որդեգրեցին ներգաղթյալների հարցով։ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն առաջարկեց սահմանափակել մահմեդականների մուտքը երկիր՝ առաջացնելով Սպիտակ տան և միջազգային հանրության զայրույթը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը