Աշխարհ

21.01.2016 10:55


Պորոշենկոն ու Բայդենը պայմանավորվել են գործողությունների համակարգման մասին

Պորոշենկոն ու Բայդենը պայմանավորվել են գործողությունների համակարգման մասին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Դավոսում ավելի քան 4 ժամ տևած հանդիպման ընթացքում պայմանավորվել են համակարգել գործողությունները Դոնբասում կրակի դադարեցման նպատակով։

Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, հաղորդում է Պորոշենկոյի վարչակազմի մամուլի ծառայությունը։

«Մենք եկանք ընդհանուր եզրակացության, որ մինսկյան գործընթացն այլընտրանք չունի։ Մենք պայմանավորվել ենք գործողությունների համակարգման մասին, որոնք կապահովեն կրակի, գնդակոծումների դադարեցումը, ԵԱՀԿ–ի հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայացուցիչների անարգել մուտքը ծանր զենքի պահպանման կետեր և սահման»,–ասել է Պորոշենկոն։

Կողմերը պայմանավորվել են նաև համակարգել քայլերը քաղաքական գործընթացն ակտիվացնելու և Դոնբասում ընտրություններ անցկացնելու ուղղությամբ։ Քննարկվել են նաև ԱՄՆ–ի աջակցությունն Ուկրաինայի բարեփոխումներին և ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացումը։

«Սա գործընկեր երկրների իսկական բարեկամական զրույց էր, որի համար ես շնորհակալ եմ ԱՄՆ–ին»,–ասել է Պորոշենկոն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը