Աշխարհ

21.01.2016 10:05


Պորոշենկոն և Դավութօղլուն «անհիմն» են համարել ՌԴ–ի պատժամիջոցները

Պորոշենկոն և Դավութօղլուն «անհիմն» են համարել ՌԴ–ի պատժամիջոցները

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում Դավոսում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ։ Այս մասին ասվում է Պորոշենկոյի կայքում։

Հանդիպման ընթացքում կողմերն «անհիմն» են համարել ՌԴ–ի՝ իրենց երկրների դեմ սահմանած պատժամիջոցները։

«Զրուցակիցների կարծիքով ՌԴ–ի սահմանափակումները ոչ միայն անհիմն են, այլև հակասում են միջազգային իրավունքի նորմերին և ԱՀԿ–ում ՌԴ–ի պարտավորություններին»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Պորոշենկոն ու Դավութօղլուն անդրադարձել են նաև համատեղ միջոցառումների կազմակերպմանը, մասնավորապես Ուկրաինայի և Թուրքիայի նախագահների մակարդակով ռազմավարական խորհրդի 5–րդ նիստին, ինչպես նաև Դավութօղլուի՝ Ուկրաինա այցին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը