Տնտեսական

21.01.2016 09:50


Այսօր տեղի կունենա նաիրիտցիների՝ այս տարվա առաջին ակցիան

Այսօր տեղի կունենա նաիրիտցիների՝ այս տարվա առաջին ակցիան

Այսօր «Նաիրիտ» գործարանի նախկին ու ներկա աշխատակիցները կվերսկսեն գործարանի վերագործարկման պահանջով իրենց բողոքի ակցիաները։ Այս մասին տեղեկանում ենք «Նաիրիտ Գործարան» ՓԲԸ–ի ֆեյսբուքյան էջից։

Ժամը 11.00–ին աշխատակիցները կհավաքվեն Կառավարության շենքի դիմաց։

«7օրի» թղթակիցը նաիրիտցիների հետ զրույցից տեղեկացավ, որ պահանջելու են նաև այս պահին գործարանում աշխատողների 2015թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, որոնք առ այսօր չեն վճարվել։

Մանրամասներն՝ ավելի ուշ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը