Աշխարհ

20.01.2016 23:48


Մոլդովայում բախումներ են. կան տուժածներ (տեսանյութ)

Մոլդովայում բախումներ են. կան տուժածներ (տեսանյութ)

Մոլդովայի խորհրդարանի շենք բազմաթիվ ցուցարարներ են ներխուժել: Բարեփոխումների պահանջով բողոքի գործողություն իրականացնող քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։ Տուժել է 15 մարդ, որոնցից 9–ը ոստիկան է, 6–ը՝ ցուցարար։

Որոշ ժամանակ անց հաջողվել է ցուցարարներին դուրս բերել խորհրդարանի շենքից։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ նրանք վանկարկում են՝ «Մենք ենք իշխանությունը», «Մենք ժողովուրդ ենք», «Մենք չենք նահանջի», «Ընտրություններ», «Հաղթանակ» և այլն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը