Աշխարհ

20.01.2016 18:54


Բրիտանուհին պատմել է՝ ինչպես է մեկ օրում բռնաբարվել 110 տղամարդու կողմից

Բրիտանուհին պատմել է՝ ինչպես է մեկ օրում բռնաբարվել 110 տղամարդու կողմից

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Մեգան Սթեֆանսը լրագրողներին պատմել է, թե ինչպես է 14 տարեկանում հայտնվել սեռական ստրկության մեջ։

«Daily Mail»–ի փոխանցմամբ՝ դպրոցահասակ աղջիկը մոր հետ հանգստի է մեկնել Հունաստան, սակայն վաճառվել է իբրև սեռական ստրկուհի։

Մեգանը պատմել է, որ հանգստավայրում ծանոթացել է 22-ամյա ալբանացի Ժակի հետ, որը սրճարան ուներ։ Աղջիկը սիրահարվել է ալբանացուն։ Այդ ժամանակ նրա մայրը, որը դեմ չէր այդ հարաբերություններին, չարաշահում էր ալկոհոլը։ Կինը թույլատրել է դստերն ապրել նոր բոյֆրենդի հետ, իսկ ինքը վերադարձել է Բրիտանիա։

Աղջկա երջանկությունը, սակայն, կարճ է տևել. նրա ընկերը խոստովանել է, որ մայրը չարորակ ուռուցք ունի, որի բուժման համար ինքը գումար չունի։ Մեգանին նա ստիպել է մերկապար պարել իր սրճարանում, իսկ ավելի ուշ վաճառել նրան իր ծանոթին՝ իբրև սեռական ստրկուհի։

Բրիտանուհուն նետել են մի փոքրիկ սենյակ, որտեղ միայն մահճակալ կար։ «Այցելուների» թիվն օրեցօր ավելանում էր։ Իսկ մի օր էլ աղջկան 22 ժամվա ընթացքում 110 տղամարդ է բռնաբարել։ Երեկոյան ժամերին Մեգանը սեռական հարաբերություն էր ունենում նաև իր սիրեցյալի հետ, որը շուտով սկսեց ծեծել աղջկան։ Իսկ երբ իմացավ, որ Մեգանը հղի է իրենից, ուժգին հարվածեց աղջկա փորին, որի հետևանքով նա վիժեց։

Որոշ ժամանակ անց էլ աղջկան Իտալիա են տարել՝ ստիպելով զբաղվել փողոցային մարմնավաճառությամբ, իսկ հետո տեղավորել են պոռնկատանը։

20 տարեկանում բրիտանուհին փորձել է վերջ տալ կյանքին՝ իմանալով, որ վարակվել է սիֆիլիսով։ Սակայն 2009–ին կարողացել է մի կերպ փախչել ստրկությունից։

Ներկայումս Մեգանը թաքցնում է իր բնակության վայրը՝ վախենալով, որ կգտնեն իրեն։ Այժմ նա 25 տարեկան է, ամուսնացել է և երեխայի է սպասում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը