Աշխարհ

20.01.2016 15:16


Ռուսաստանում 27 մարդ է մահացել խոզի գրիպից

Ռուսաստանում 27 մարդ է մահացել խոզի գրիպից

Հունվարի 18-ի դրությամբ՝ Ռուսաստանում գրանցվել է խոզի գրիպից մահվան 27 դեպք։ Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»–ն, այս մասին հայտնել են ՌԴ առողջապահության նախարարությունից:

2015թ. վերջից Ռուսաստանի տարբեր շրջաններում գրանցվել են խոզի գրիպով հիվանդացության մի քանի տասնյակ դեպքեր։

«Ամենամեծ թիվը գրանցվել է Սանկտ Պետերբուրգում, Օրենբուրգում, Դոնի Ռոստովում, սկսվեց Վոլգոգրադից»,- ասել է առողջապահության փոխնախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը