Աշխարհ

20.01.2016 14:29


ԻՊ զինյալները 6–րդ դ. վանք են ավերել

ԻՊ զինյալները 6–րդ դ. վանք են ավերել

«Իսլամական պետության» գրոհայինները ոչնչացրել են Իրաքի Սուրբ Իլյայի վանքը՝ կառուցված VI դարում։ Այս մասին հայտնում է «ntv.ru»–ն՝ «Associated Press»–ին հղումով։

Արբանյակից արված լուսանկարներն ուսումնասիրելով՝ փորձագետները հայտնել են, որ ներկայումս Մոսուլից հարավ ընկած պատմական այդ հուշարձանն ամբողջությամբ ավերված է։

Հնագույն վանքը ոչնչացնելու համար զինյալներն օգտագործել են բուլդոզերներ և այլ տեխնիկա, կռաններ և, հավանաբար, պայթուցիկ նյութեր։

ԻՊ ահաբեկիչներն արդեն իսկ ավելի քան 100 պատմական հուշարձան են ավերել, այդ թվում՝ մզկիթներ, դամբարաններ, տաճարներ ու եկեղեցիներ։ Ավերակների մեջ են Նինվե, Փալմիրա, Հաթրա հնագույն քաղաքաների կոթողները։ ԻՊ վանդալները կողոպտել են նաև թանգարաններն ու գրադարանները, այրել գրքերը, հնագույն արտեֆակտներն էլ ոչնչացրել կամ վաճառել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը