Լրահոս

06.10.2010 13:22


ԱԺ-ն ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց «Ակցիզային հարկի մասին» օրինագիծը

Քիչ առաջ ՀՀ Ազգային ժողովը ձայների 54 կողմ, 21 դեմ և 3 ձեռնպահ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատերելու մասին» օրենսդրական փաթեթը։

Դեմ են քվեարկել ԲՀԿ խմբակցությունից՝ Աշոտ Տոնոյանը, Վերսանդիկ Հակոբյանը, Մելիք Մանուկյանը, Գոհար Ենոքյանը, Արմեն Մելիքյանը, Կարո Կարապետայնը, ՀՀԿ-ից՝ Հակոբ Հակոբյանը, ՀՅԴ-ից՝ Վահան Հովհաննիսյանը, Արտյուշա Շահբազյանը, Ռուզան Առաքելյանը, Արայիկ Գրիգորյանը, Հրայր Կարապետյանը, Բագրատ Սարգսյանը, Լիլիթ Գալստյանը, Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը, Գագիկ Գևորգյանը,  «Ժառանգություն»-ից՝ Լարիսա Ալավերդյանը, Վարդան Խաչատրյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը։ Ձեռնպահ են քվեարկել Էռնեստ Սողոմոնյանը, Արմեն Աբրահամյանը և Վահագան Մախսուդյանը ԲՀԿ-ից։

Չեն քվեարկել Ռուստամ Գասպարյանը, Հրանտ Մադաթյանը, Սամվել Բալասանյանը, Արշակ Մխիթարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Ռոբերտ Զաքարյանը և Արսեն Ավագյանը՝ ԲՀԿ-ից,  Արմեն Մխիթարյանը և Ալեքսան Պետրոսյանը՝ ՀՀԿ-ից, անկախ պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը և Տիգրան Թորոսյանը, ինչպես նաև ՀՅԴ-ից Կարեն Վարդանյանը, որը դահլիճում չի եղել։

Մնացած բոլորը կողմ են քվեարկել։

Այս խորագրի վերջին նյութերը