Քաղաքական

20.01.2016 12:26


ՀՀ դեսպանատների կայքերն ադրբեջանցի հաքերների կողմից ենթարկվել են զանգվածային հարձակման (լրացված)

ՀՀ դեսպանատների կայքերն ադրբեջանցի հաքերների կողմից ենթարկվել են զանգվածային հարձակման (լրացված)

Ադրբեջանական հաքերները շարունակում են հունվարի 20֊–ին նվիրված գործողությունները։ Այս պահին ադրբեջանական պատկերները կայքերից հեռացված են, փաստացի, այս պահին ոչ մի դեսպանատան կայք չի աշխատում։ Այս մասին հայտնում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Սա առաջին լուրջ հարձակումն է ՀՀ պետական ցանցի հատվածի վրա 2009 թվականի սեպտեմբերից»,–տեղեկացնում է նա։

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ–ն հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ նշելով, որ ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքէջերը կոտրելու վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Դեսպանությունների պաշտոնական կայքէջերի նկատմամբ իրականացվել է ծավալուն հաքերային հարձակում, որի զարգացումը կանխելու նպատակով, ելնելով անվտանգության նկատառումներից, ԱԳՆ մասնագետների կողմից ՀՀ դեսպանությունների պաշտոնական կայքերի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Իրականացվում են համապատասխան աշխատանքներ՝ կայքէջերի բնականոն գործունեությունը հնարավորինս սեղմ ժամկետներում վերականգնելու համար»,–ասված է ՀՀ ԱԳՆ–ի տարածած հայտարարությունում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը