Խոդորկովսկին Պուտինին խորհուրդ է տվել վանդակում պահել «տնային կենդանուն»
ЮКОС–ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խորհուրդ է տվել վանդակում պահել «տնային կենդանուն»։ Այս մասին գրում է «rbc.ru»–ն։
Թե մասնավորապես ում է նկատի ունեցել Խոդորկովսկին՝ «տնային կենդանի» և«պուտինյան վասալ»ասելով, չի հստակեցվում։
Ըստ նրա՝ անմիաբաններն արդեն քիչ չեն, և շարունակում են ավելանալ «երկրի կառավարման համակարգի ակնհայտ քայքայման և դրան հետևող տնտեսական ճգնաժամի պատճառով»։
«Հավանաբար, նրանք այնքան շատ են, որ ընտրությունների նախաշեմին այդ փաստն արդեն լրջորեն վախեցնում է։ Ահաբեկված իշխանությունը սկսել է հանրությանը վախեցնել»,–սոցցանցի իր էջում գրել է Խոդորկովսկին։
«Վտանգավոր տնային կենդանիներին վանդակում պահեք կամ պատրաստվեք պատասխան տալ հետևանքների համար»,–եզրափակել է նա։
Աղբյուրը հիշեցնում է, որ հունվարի 12–ին Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Գրոզնիում լրագրողների հետ հանդիպմանը «համակարգից դուրս գտնվող» ընդդիմությանը «ժողովրդի թշնամի» էր անվանել՝ մեղարդելով նրան տնտեսական բարդ դրության հաշվին հարստանալու մեջ։
Դրանից հետո ընդդիմադիր մի շարք լրագրողներ արշավ էին սկսել Քադիրովի դեմ, որին միացել էր նաև Մարդու իրավունքների գծով լիազորված Էլլա Պամֆիլովան։ Նա Քադիրովի արտահայությունները «վտանգավոր» էր համարել՝ նշելով, որ չեչեն առաջնորդը երկրի նախագահին «արջի ծառայություն է մատուցում»։
Ավելի ուշ «Instagram»–ի իր էջում Քադիրովը գրել էր, որ նկատի է ունեցել ոչ թե օրինական ընդդիմությանը, որը սոցիալական ու տնտեսական խնդիրներ է բարձրացնում, այլ նրանց, ովքեր հեռացել են ՌԴ–ից, և արտասահմանից ցեխ են շպրտում իրենց երբեմնի հայրենիքի վրա։

7or.am