Աշխարհ

20.01.2016 09:45


Պուտինը հրեաներին առաջարկել է հակասեմիտաբանությունից պաշտպանվել ՌԴ–ում (տեսանյութ)

Պուտինը հրեաներին առաջարկել է հակասեմիտաբանությունից պաշտպանվել ՌԴ–ում (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր երկիր է հրավիրել այն հրեաներին, ովքեր իրենց ապահով չեն զգում եվրոպական երկրներում։ Այս մասին, «Վեստիի» փոխանցմամբ, ռուս առաջնորդը հայտարարել է Եվրոպայի հրեական կոնգրեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Կոնգրեսի ղեկավար Վյաչեսլավ Կանտորը նշել է, որ հրեաների դրությունն այսօր ամենավատն է Եվրոպայում՝ Երկրորդ համաշխարհայինից ի վեր։ Կանտորի խոսքով՝ հակասեմիտիզմն այդ երկրներում աճում է, և հրեաները փախչում են դեռ երեկ բարեկեցիկ համարվող Եվրոպայից:

Ի պատասխան՝ Պուտինն ասել է. «Թող մեզ մոտ գան։ Խորհրդային Միությունից գնում էին, թող վերադառնան»։

Կանտորը ժպիտով նշել է, որ Կոնգրեսում կքննարկեն այդ գաղափարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը