Աշխարհ

19.01.2016 17:20


Յունքեր. «Շենգենը կարող է չդիմանալ փախստականների հոսքին»

Յունքեր. «Շենգենը կարող է չդիմանալ փախստականների հոսքին»

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Քլոդ Յունքերը հայտարարել է, որ Շենգենյան համաձայնագրի գոտին կարող է փլուզվել փախստականների ճգնաժամի հետևանքով առաջացած խնդիրների ճնշման տակ։

2015–ի վերջին Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի երկրներից Եվրոպա ժամանած ներգաղթյալների հսկայական հոսքերի պատճառով եվրոպական որոշ երկրներ որոշել են վերականգնել սահմանային վերահսկողությունն իրենց հարևանների հետ։

Յունքերը մտավախություն է հայտնել, որ դա կարող է հանգեցնել Շենգենյան գոտու փաստացի անհետացմանը։ Նա նշել է, որ երկրների սահմաններին վերահսկողություն հաստատելուց հետո էլ համաձայնագրի անդամ պետությունները հարց կտան՝ պե՞տք է արդյոք միասնական արժույթ։

«Շենգենյան գոտու վրա իրական սպառնալիք է կախվել, կարելի է ասել՝ գոյատևման սպառնալիք։ Այսօր ուրախալից կերպով վերահսկողություն են հաստատում սահմաններին, վաղն էլ կհամարեն, որ դրա տնտեսական գինը բարձր է, իսկ հաջորդ օրն էլ հարց կտան՝ ի՞նչ ենք անում միասնական արժույթը, եթե ազատ տեղաշարժ և ներքին շուկա այլևս չկան»,– Յունքերի խոսքերն է մեջբերում «РИА Новости»–ն։

Հիշեցնենք՝ 2015–ի վերջին և 2016–ի սկզբին Շենգենյան գոտու մի շարք երկրներ հայտարարեցին սահմանային վերահսկողության վերականգնման մասին։ Նրանց թվում են Նորվեգիան, Շվեդիան, Դանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Մալթան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը