Աշխարհ

19.01.2016 15:57


ՄԱԿ. Իրաքում ԻՊ գերության մեջ 3,5 հազ մարդ կա

ՄԱԿ. Իրաքում ԻՊ գերության մեջ 3,5 հազ մարդ կա

Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները գերության մեջ են պահում մոտ 3,5 հազ մարդու։ «Վեստիի» փոխանցմամբ՝ նման տվյալներ են ներկայացվել Իրաքում ՄԱԿ առաքելության հրապարակած զեկույցում։

Զեկույցի հեղինակների կարծիքով գրոհայինների գործողությունները կարող են գնահատվել ինչպես ռազմական հանցագործություններ, այնպես էլ հանցագործություններ մարդկայնության դեմ, որոշ դեպքերում էլ՝ ցեղասպանություն։

«Պահվող մարդիկ հիմնականում կանայք և երեխաներ են, որոնց թվում էթնիկ և կրոնական այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ կան»,– ասվում է զեկույցում։

Նշվում է նաև, որ 2014–ի հունվարից մինչև 2015–ի հոկտեմբեր Իրաքում զինված հակամարտության զոհ է դարձել ավելի քան 18,8 հազ խաղաղ բնակիչ, ավելի քան 36,2 հազար մարդ էլ վնասվաքներ է ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը