Լրահոս

26.11.2009 12:05

Արմեն Մազմանյան. «Ոչ մի որոշում չի եղել, այդ մարդիկ սուտ են ասում»

Արմեն Մազմանյան. «Ոչ մի որոշում չի եղել, այդ մարդիկ սուտ են ասում»

Այսօր Երևանի երիտասարդական փորձարարական թատրոնի (Փոսի թատրոն) աշխատակիցները պատրաստվում են ասուլիս տալ՝ ընդդեմ այն հանգամանքի, որ, ինչպես իրենք են ասում, «թատրոնը ցանկանում են միավորել Արմեն Մազմանյանի հիմնադրած «Գոյ» թատրոնի հետ»։

«7օր»-ի հետ զրույցում Արմեն Մազմանյանն ասել է, որ պաշտոնապես նման բան չկա։

-Ոչ մի որոշում չի եղել, այդ մարդիկ սուտ են ասում։ Ոչ մի այդպիսի բան չկա։ Ուղղակի մեկ կամ երկու ավանտյուրիստ, օգտագործելով մամուլն ու դրա էջերը լցնելու համար, զազրախոսում են,-նշել է նա։

Արմեն Մազմանյանի խոսքերով՝ բողոքողների վարքն իր համար ծիծաղելի է։

-Դուք այդ բողոքողին կհարցնեք՝  ո՞վ ես, ի՞նչ ես արել կյանքում, բալի՛կ ջան, բեմադրություն արե՞լ ես, կամ էլ ով ե՞ս, ինչի՞մասին  ես խոսում։ Մի հատ ասեք՝ ներկայացե՛ք, էլի՛, ձեզ չենք ճանաչում։ Ես բան չունեմ ասելու, ուղղակի ինձ համար զավեշատկան է ու ծիծաղելի, թե ով է այդ մամուլի ասուլիս տվողն ու ինչի  մասին է խոսելու,-ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։