Աշխարհ

19.01.2016 15:04


Ամերիկյան կինոակադեմիան կփոխի իր կազմը «Օսկարի» շուրջ ծագած սկանդալի պատճառով

Ամերիկյան կինոակադեմիան կփոխի իր կազմը «Օսկարի» շուրջ ծագած սկանդալի պատճառով

ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակաբաշխությունում սևամորթ թեկնածուների բացակայությունը։

Նշվում է, որ «Օսկարի» դերասանական անվանակարգերում առաջադրված 20 թեկնածուների թվում որևէ աֆրոամերիկացի չկա։

ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ այդ կապակցությամբ ամերիկյան կինոակադեմիան պատրաստակամություն է հայտնել փոխել իր կազմը։ Համապատասխան հայտարարությունն արել է ամերիկյան կինոակադեմոկոսների նախագահ Շերիլ Բուն Այզեքսը։

«Սա բարդ, բայց կարևոր խոսակցություն է, և եկել է մեծ փոփոխությունների ժամանակը։ Ակադեմիան արմատական քայլեր կձեռնարկի իր անդամների կազմը փոխելու համար։ Առաջիկա օրերին ու շաբաթներին մենք կգնահատենք անդամակցության համակարգը, որպեսզի 2016–ին ու հաջորդ տարիներին մեր կազմում ապահովենք այդքան անհրաժեշտ բազմակարծությունը»,–ասել է Այզեքսը։

Նրա խոսքով՝ հետագայում կինոակադեմիկոսներն ուշադրություն են դարձնելու ամեն ինչին՝ սեռին, ռասսայական ու էթնիկ պատկանելիությանը, նաև՝ սեռական կողմնորոշմանը:

Ավելի վաղ «Օսկար» մրցանակաբախշությունը սպառնացել էին գրոհել հանրահայտ ռեժիսոր Սփայք Լին և Ուիլլ Սմիթի կինը՝ Ջադան։

Նշենք, որ «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխության հաղթողները հայտնի կդառնան փետրվարի 28-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը