Լոնդոնի նախկին հանրային զուգարանը վաճառվում է 1,3 մլն եվրոյով
Լոնդոնի իշխանությունները համաձայնել են վաճառքի հանել ստորգետնյա նախկին հանրային զուգարանը, որի գինը սահմանվել է 1,3 մլն եվրո։ Այս մասին գրում է «Guardian»–ը։
2002-2012թթ. նախկին հանրային զուգարանի տարածքն օգտագործվում էր որպես գիշերային ակումբ։
«Clarke and Lloyds Property Consultants» ընկերությունը, որը շահագործում էր այդ տարածքը, հաջորդ սեփականատերերին առաջարկում է է՛լ ավելի համարձակ որոշումներով հանդես գալ։
«Նախկին հանրային զուգարանում կարելի է հիասքանչ և անսովոր բար կամ ռեստորան կառուցել։ Տարածքի դիրքն աներևակայելի հարմարավետ է»,–ընդգծում են ռիելթորները։
Այս տարածքը կազմում է շուրջ 56 քմ։ Ակումբում կարող է տեղավորվել մինչև 60 մարդ։
19-րդ դարի հանրային զուգարանի տարածքում գտնվող ակումբը 2012թ. փակվել էր տեղի իշխանությունների որոշմամբ։ Ոստիկանները բազմիցս բողոքել էին «The Attendant»–ի այցելուների խայտառակ վարքագծից։
Թեև տարածքը տարիներ շարունակ չի շահագործվում, բայց դրա գինն այս ընթացքում բարձրացել է 3 անգամ։
2 տարի է պահանջվել ծայրահեղ անմխիթար վիճակում գտնվող Վիկտորյանական դարաշրջանի զուգարանն ակումբի վերածելու համար։ Նոր տերերը պահպանել էին նախկինից մնացած յուրօրինակ դետալները, օրինակ, 1890թ. միզարանները։ Դրանք մանրակրկիտ կերպով մանրէազերծվել էին և օգտագործվում էին որպես սեղանները բաժանող մասեր:

7or.am