Տյումենում ադրբեջանցի և հայ ուսանողների միջև ընդհարում է տեղի ունեցել
Ինչպես հաղորդում է «AZE.az»-ը, հայ և ադրբեջանցի երիտասարդների միջև տեղի է ունեցել ընդհարում, որը վերջացել է հրաձգությամբ։ Ընդհարման պատճառ է դարձել հայ ուսանողի շապիկին «Ղարաբաղը մերն է» գրությունը։
Երիտասարդներից մեկի մոտ ատրճանակ է եղել, որն էլ օգտագործել է կռվի ժամանակ' վիրավորելով մեկ այլ երիտասարդի ականջը: Աղբյուրը չի նշում, թե կողմերից որ մեկն է վիրավորվել։
Ազգությունների հարցով տեղական կոմիտեն, մեկ սեղանի շուրջ հավաքելով հայկական և ադրբեջանական համայնքների առաջնորդներին, պահանջել է հանգստացնել երիտասարդներին: