Աշխարհ

19.01.2016 19:36


Մոսկվացիները կարող են արգելված թուրքական ապրանքների մասին հայտնել թեժ գծով (տեսանյութ)

Մոսկվացիները կարող են արգելված թուրքական ապրանքների մասին հայտնել թեժ գծով (տեսանյութ)

Այսուհետև մոսկվացիները կարող են Ռուսաստան ներմուծվող արգելված թուրքական ապրանքների՝ խանութներում և շուկաներում գտնվելու մասին հայտնել թեժ գծով։ Բացի այդ, բողոք կարելի է ներկայացնել անմիջապես Ռոսպոտրեբնադզորի քաղաքային վարչություն։ Այս մասին հայտնում է ТАСС–ը։

Հիշեցնենք, որ 2016թ. հունվարի 1–ից Ռուսաստանն արգելել է մի շարք ապրանքների ներմուծումը Թուրքիայից։ Մասնավորապես, այդ երկիրը չի կարող մատակարարել մանդարին, նարինջ, խաղող, խնձոր, տանձ, ծիրան, դեղձ, նեկտարին, սալոր, մորի և ելակ։

Սահմանափակումների ցանկում են հայտնվել բանջարեղենը ևս (լոլիկ, վարունգ, ծաղկակաղամբ, բրոկոլի, սոխ), ինչպես նաև սառեցված մսի կտորները, հնդկահավերի և ընտանի հավերի ենթամթերքները։

Արգելքի տակ են հայտնվել նաև թուրքական մեխակի սերմերն ու աղը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը