Լրահոս

26.11.2009 11:50

Դժբախտ պատահար վերելակում

Նոյեմբերի 25-ին, ժամը 20.31-ին Երեւանի «1-03» ծառայությունից ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի փողոցի 19-րդ շենքի վերելակի դռների արանքում մնացած մարդուն վերելակը բարձրացրել է, սեղմել առաստաղին, ամենայն հավանականությամբ տուժածը մահացել է, և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Մինչ փրկարարների ժամանելը' տեղի ուժերով վերելակը իջեցվել է և այնտեղից դուրս է բերվել նույն շենքի բնակչուհի, 1975թ. ծնված Ա. Կիվրիկյանի դին:

Դեպքի մասին տեղյակ է պահվել «1-02» ծառայությունը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։