Ախալքալաքում H1N1 վարակ չի արձանագրվել. ընդհակառակը՝ սուր շնչառական վարակների նվազում է նկատվում։ Այս մասին հայտնում է «jnews.ge»–ն՝ Ախալքալաքի Առողջապահական հասարակական կենտրոնին հղումով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 52–ամյա տղամարդը (Մ. Խանախյան) որն, իբր, մահացել էր խոզի գրիպից, այլ հիվանդություն ուներ, թոքերի հետ կապված խնդիրներ, և յուրաքանչյուր թեթև մրսածություն նրան հակացուցված էր: Հիվանդությունը կրկնվել է, իսկ օրգանիզմը չի կարողացել դիմադրել:
Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Թորոյանը վստահեցրել է, որ անհանգստանալու առիթ չկա:
«Մեզ մոտ H1N1 վարակով հիվանդության դեպք չի գրանցվել: Նախ ասեմ, որ մեր հիվանդանոցում վարակի բացահայտման և ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումներ չկան: Աննշան կասկածի դեպքում հիվանդին ուղարկում ենք այլ հիվանդանոց, սակայն մինչ օրս դեպքեր չեն գրանցվել: Օրական ընդամենը 2-3 մարդ է գրիպով գալիս հիվանդանոց, որ սովորական երևույթ է: Նույնիսկ սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատվում: Այնուամենայնիվ, բնակչությանը կոչ եմ անում զգույշ լինել և անպայման դիմել բժշկի հիվանդության հետագա վտանգավոր զարգացումներից խուսափելու համար»,- ասել է Թորոյանը։
Ախալքալաքում H1N1 վիրուս չկա

7or.am