Աշխարհ

19.01.2016 11:15


Էրդողանը հայց է ներկայացրել ընդդիմության առաջնորդի դեմ «հրապարակային վիրավորանքի» համար

Էրդողանը հայց է ներկայացրել ընդդիմության առաջնորդի դեմ «հրապարակային վիրավորանքի» համար

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը դատական հայց է ներկայացրել ընդդիմադիր Ժողովրդա–հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ՝ պահանջելով բարոյական վնասի փոխհատուցում 100 հազ թուրքական լիրայի չափով (մոտ 33 հազ դոլար) իրեն հրապարակային ձևով վիրավորելու համար։ Այս մասին հայտնում է «ria.ru»–ն՝ «Anadolu»–ին հղումով։

Քըլըչդարօղլուն Էրդողանին «բռնապետ» էր անվանել և մեղադրել կոռուպցիայի թողտվության մեջ։

Հայտնի է, որ դատախազությունն արդեն հետաքննություն է սկսել երկրի նախագահին վիրավորելու հարցով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը