Լրահոս

06.10.2010 13:05


«Արմենալ» գործարանը թողարկեց 100 հազար տոննա արտադրանք

«Արմենալ»-ի տարեկան արտադրանքի  ծավալը  2000 թ. գործարկման սկզբից ավելացել է առավել քան 20 անգամ: Արտադրանքի հիմնական մասը' գրեթե 65%-ը,  արտադրված է գործարանի լայնածավալ համալիր վերազինումից հետո, որն ավարտվել է 2006 թ. վերջին:

«Ռուսալ»-ի ներդրումները վերազինման ծրագրում, որ գերազանցում են 100 մլն դոլարը, թույլ տվեցին պատշաճ ժամկետում «Արմենալ»-ը հասցնել արտադրության ծավալների նոր մակարդակի, յուրացնել գերբարակ փայլաթիթեղի արտադրությունը, գործարկել լրացուցիչ սարքավորումներ: Արտադրության ծավալների աճը «Արմենալ»-ում ուղեկցվում է տեխնիկա-տնտեսական ցուցանիշների աճով: Գրեթե 2 անգամ իջել է մետաղամշակման ինքնարժեքը' մեկ մարդուն բաժին ընկնող արտադրանքի կրկնակի ավելացման պարագայում: Պիտանի արտադրանքի թողարկման գործակիցը կայունացել է 70%-ի մակարդակում: Նվազագույնի են հասցված արտաքին խոտանը և սպառողների կողմից ներկայացվող դիտողությունները, իսկ ներքին խոտանը կրճատվել է' ընդհուպ մինչև 3%-ը:

Էապես ընդլայնվել է «Արմենալ»-ի իրացման աշխարհագրությունը: «Արմենալ»-ը Հայաստանի գլխավոր արտահանողներից մեկն է և առաջատար դիրք է զբաղեցնում արտադրանքի իրացումից ստացվող եկամուտների ցուցանիշի գծով: Արտադրանքը մատակարարվում է 20 երկրների սպառողներին: Ընդ սմին իրացման հիմնական շուկան Հյուսիսային Ամերիկան է, Եվրոպան և Մերձավոր Արևելքը:  

Փաթեթավորման բիզնեսի գծով «Ռուսալ»-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Բուրդինը նշեց. ««Արմենալ»-ը Ռուսաստանի և ԱՊՀ փայլաթիթեղագլանման առաջատար ձեռնարկություններից մեկն է: Գործարանի արտադրանքը մրցունակ է և պահանջարկված է Եվրոպայի, Ամերիկայի և Մերձավոր Արևելքի երկրների սպառողների կողմից: Այսօր «Արմենալ»-ի առջև կանգնած խնդիրներն են' արտադրության արդյունավետության հետագա բարձրացումը, արտադրանքի որակի կատարելագործումը, ֆինանսատնտեսական ցուցանիշների աճը; Դրանց լուծումը թույլ կտա հաջորդ 100 հազար տոննան արտադրել 4 տարուց էլ նվազ  ժամկետում»:

Այս խորագրի վերջին նյութերը