Աշխարհ

19.01.2016 10:40


Ճապոնիան վերականգնում է նավթի գնումներն ԱՄՆ–ից

Ճապոնիան վերականգնում է նավթի գնումներն ԱՄՆ–ից

40–ամյա ընդմիջումից հետո Ճապոնիան վերականգնում է նավթի գնումներն ԱՄՆ–ից։

Տեխասյան նավթի (այդ թվում՝ թերթաքարային) առաջին խմբաքանակը՝ 300 հազ բարելի չափով, գնել է նավթի առևտրով զբաղվող խոշոր «Cosmo Energy Holdings» ընկերությունը։ «rusnovosti»–ի փոխանցմամբ՝ այդ ծավալի մեծ մասը կուղղվի բենզինի ստացմանը։

1970-ականներից ԱՄՆ–ը հրաժարվում էր արտահանել իր նավթը՝ էներգետիկ անվտանգության նկատառումներից ելնելով։ Արգելքը, սակայն, հանվեց այդ ճյուղում գործող ընկերությունների ճնշմամբ՝ պայմանավորված ներքին արտադրանքի կտրուկ աճով։

Հայտնի է, որ Ճապոնիան ամերիկացիներից նավթ գնելու մտադրություն ուներ դեռ դեկտեմբերից՝ նվազեցնելու իր կախվածությունը Մերձավոր Արևելքից, որտեղից ստացվում է այդ վառելիքի մոտ 80%–ը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը