Աշխարհ

18.01.2016 18:05


«Oxfam». «Աշխարհի փողերի կեսը պատկանում է 62 մարդու»

«Oxfam». «Աշխարհի փողերի կեսը պատկանում է 62 մարդու»

«Oxfam International» աղքատության դեմ պայքարի կազմակերպությունը հրապարակել է իր ուսումնասիրության արդյունքները՝ հիմնված «Credit Suisse» և «Forbes» պարբերականների տվյալների վրա։ Այս մասին գրում է «lifenews»–ը։

Զեկույցում նշվում է, որ աշխարհի 62 ամենահարուստ մարդուն է պատկանում մի կարողություն, որը գերազանցում է մեր մոլորակի 3,5 մլրդ ամենաաղքատ բնակչի ողջ ունեցվածքը։ Այսինքն, նրանց ձեռքում ավելի շատ միջոցներ կան, քան Երկիր մոլորակի բնակիչների 50%–ի։

5 տարի առաջ էլ մարդկության կեսի գումարները պատկանում էին 388 մարդու։

Միաժամանակ, «Oxfam»–ը հայտնում է, որ 2010–ից սկսած՝ աշխարհի ամենաաղքատ կեսի կարողությունը նվազել է ավելի քան 1 տրլն դոլարով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը