Աշխարհ

18.01.2016 16:20


Լատվիայի նախագահը հոսպիտալացվել է

Լատվիայի նախագահը հոսպիտալացվել է

Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը վիրուսային վարակով տեղափոխվել է «Գայլեզերս» հիվանդանոց։ Այս մասին հայտնում է «rg.ru»–ն։

Հիվանդանոցում հաստատել են, որ նախագահը հոսպիտալացվել է, սակայն հրաժարվել են ավելի մանրամասն տեղեկատվություն հաղորդել լրագրողներին։ Առայժմ հայտնի է, որ 49–ամյա նախագահը վերակենդանացման բաժանմունքում չէ և ստացիոնար բուժում է ստանում։

Նախագահի գրասենյակից հաղորդել են, որ հիվանդության պատճառով նա այս շաբաթ չի մասնակցի հանրային միջոցառումներին։

Հիշեցնենք՝ Վեյոնիսը Լատվիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2015թ. հունիսից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը