Աշխարհ

18.01.2016 15:20


ՌԴ–ն չի մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

ՌԴ–ն չի մասնակցի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին

Ռուսական պատվիրակությունը հրաժարվել է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին մասնկացելուց: Այս մասին, «Գազետայի» փոխանցմամբ, հայտնել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը։ Նշվում է, որ ընդունված որոշումը վերջանական է։

«Մենք որոշել ենք առայժմ զերծ մնալ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու հայտ ներկայացնելուց»,–ասել է Նարիշկինը։

Միաժամանակ, նշվում է, որ իրավիճակը կարող է փոխվել, եթե ԵԽԽՎ-ն հունվարի 25-ին ՌԴ–ին վերադարձնի լիազորությունները։ Այդ դեպքում պատվիրակության անդամների մի մասը կարող է մեկնել Ստրասբուրգ։ Այս տարբերակը, սակայն, Մոսկվայում քիչ հավանական են համարում։

Նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանն անցկացվում է հունվարի 25-28-ը Ստրասբուրգում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը