Աշխարհ

18.01.2016 14:50


Լևոն Հայրապետյան. «Ես հանցագործություն չեմ կատարել»

Լևոն Հայրապետյան. «Ես հանցագործություն չեմ կատարել»

Ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանը հերքում է ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազ դոլար յուրացնելու գործով իրեն առաջադրված մեղադրանքը։ Այս մասին հայտնում է «РИА Новости»–ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամբաստանյալի փաստաբանի հիվանդության պատճառով դատական նիստը կկայանա հունվարի 18-ին։

«Ես հանցագործություն չեմ կատարել. ես մեղավոր չեմ»,–հայտարարել է Հայրապետյանը դատախազի ընթերցած մեղադրական եզրակացությունից հետո։

Նշվում է, որ քննության տվյալներով՝ գործարարը մոլորության մեջ է գցել կնոջը՝ խոստանալով խոշոր գումարի դիմաց հասնել նրա որդու համար թեթև դատավճռի։

Հայրապետյաը նաև մեղադրվում է 2009–ին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին մասնակցություն ունենալու մեջ։

700 հազ դոլարի յուրացման գործով ձեռնարկատիրոջը մինչև 10 տարվա ազատազրկում է սպառնում:

Հիշեցնենք՝ 2015–ի հոկտեմբերի սկզբից գործարարը տնային կալանքի տակ է։ Հայրապետյանի փաստաբանը հայտարարել էր, որ իր պաշտպանյալի առողջությունը զգալիորեն վատացել է՝ խնդրելով ազատ արձակել նրան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը