Աշխարհ

18.01.2016 14:31


ՌԴ փոխվարչապետը 2016–ին տնտեսական աճ է ակնկալում

ՌԴ փոխվարչապետը 2016–ին տնտեսական աճ է ակնկալում

Հոնկոնգում մեկնարկած Ասիական ֆինանսական համաժողովում ՌԴ փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտնել է, որ 2016–ին Ռուսաստանի կառավարությունը տնտեսական աճ գրանցելու նպատակ ունի՝ չնայած առկա ճգնաժամին։

Փոխվարչապետը նշել է, որ վերջին տասը տարիները բավական հաջող են եղել երկրի տնտեսության համար, ինչի արդյունքում էլ բավականաչափ պաշար է կուտակվել։

«Մենք մշտական երկխոսության մեջ ենք գործարար համայնքի հետ, քննարկում ենք տնտեսությանն աջակցելու միջոցները և գործարար միջավայրի բարելավման հնարավորությունները»,- ասել է Դվորկովիչը։

Փոխվարչապետը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԵՏՄ-ի և Հոնկոնգի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը՝ հավելելով, որ ներկայումս այդ մասին բանակցություններ են տարվում Իսրայելի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը