ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Հիլարի Քլինթոնը պատմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հարաբերությունների մասին՝ նրան համեմատելով խուլիգանի հետ։ Այս մասին գրում է РБК-ն՝ «The New York Times»-ին հղումով։
Քլինթոնը նշել է, որ «հետաքրքիր» հարաբերություններ ունի Պուտինի հետ, որոնք մասամբ հիմնված են հարգանքի վրա։ Այդուհանդերձ, ԱՄՆ նախկին պետքարտուղարի խոսքով՝ այդ հարաբերությունները կարելի է նույնիսկ «կոշտ» գնահատել։
«Ինչպես և շատ խուլիգաններ, նա այն մարդկանցից է, որոնք կվերցնեն այնքան, որքան կկարողանան, և այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք կանգնեցրել նրան», – հստակեցրել է Քլինթոնը:
Նշենք, որ դեկտեմբերի վերջին էլ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Ջեբ Բուշն էր Պուտինին խուլիգան անվանել։
«Մենք կորցնում ենք մեր ազդեցությունն աշխարհում, իսկ Պուտինը մեծացնում է այն։ Նա դաշնակից չէ. նա բռնապետ է և խուլիգան», –հայտարարել էր քաղաքական գործիչը։
Ի տարբերություն նրանց՝ ԱՄՆ նախագահի մեկ այլ թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հարգանով էր արտահայտվել ռուս առաջնորդի մասին։
Քլինթոնը Պուտինին խուլիգանի հետ է համեմատել

7or.am