Աշխարհ

18.01.2016 18:14


Տղան կտրել է իր ձեռքը և ափսեով տարել իմամին

Տղան կտրել է իր ձեռքը և ափսեով տարել իմամին

Պակիստանի Խուջրա–Շախ–Մուքիմ գյուղում 15-ամյա Մուհամմեդ Անվարն իմամին, ափսեի վրա դրված, տարել է իր կտրված ձեռքը։ Տղայի հարևանները և ծնողներն այս քայլն անվանել են աստծո հանդեպ սիրո իսկական դրսևորում։ Այս մասին հայտնում է «Sydney Morning Herald»–ը։

Բանն այն է, որ դեռահասը, չլսելով իմամի հարցն այն մասին, թե ով է դադարել աղոթել, պատահաբար բարձրացրել է ձեռքը։ Ներկաներն անմիջապես հարձակվել են տղայի վրա և մեղադրել Մուհամմեդ Մարգարեի (ում պատվին որ անվանակոչել են նրան) թշնամին լինելու մեջ։

Որպեսզի պատժի իրեն և ձերբազատվի հարձակումներից, դեռահասը կտրել է իր ձեռքը և այն տարել իմամին։ Այս քայլից հետո մարդիկ փողոցում սկսել են ողջունել տղային։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը