Աշխարհ

18.01.2016 13:10


Հունաստանի նախագահը մեղադրել է Թուրքիային փախստականների տեղափոխմանն աջակցելու համար

Հունաստանի նախագահը մեղադրել է Թուրքիային փախստականների տեղափոխմանն աջակցելու համար

Թուրքիայի տեղական իշխանություններն աջակցում են Եվրոպա ներգաղթյալներ տեղափոխող թուրք մաքսանենգներին։ Նման հայտարարություն է արել Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը «Sueddeutsche Zeitung» թերթին տված հարցազրույցում։

«Թուրքիան առավելագույն չափով պետք է սահմանափակեր փախստակաների հոսքը։ Նա պարտավորվել էր անել դա։ Բացի այդ, պետք է կանգնեցներ մարդկանց տեղափոխմամբ զբաղվող մաքսանենգներին։ Սակայն ես մտավախություն ունեմ, որ թուրք մաքսանենգներն աջակցություն են ստանում իշխանությունների կողմից։ Իսկ մերձափնյա իշխանությունները ձևացնում են, որ ոչինչ չեն հասկանում։ Հաղորդվել է նաև, որ որոշ դեպքերում էլ օգնել են փոխադրողներին։ Մենք ունենք համապատասխան ապացույցները»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը