Ավարտվեց Ավետիսյանների սպանության գործով դատական 2–րդ նիստը (տեսանյութ)
Գյումրիում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում տեղակայված զորամասում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով 2–րդ արտագնա դատական նիստը՝ դատավոր Հարություն Մովսեսյանի նախագահությամբ։ Դատավորը մերժել է ինքնաբացարկի մասին դիմումը։
Հիշեցնենք, որ առաջին նիստը տեղի էր ունեցել2015թ. դեկտեմբերի 18–ին։
Ավետիսյանների հարազատները նախ հայտարարել էին, որ բոյկոտելու են 2–րդ նիստը՝ պահանջելով, որայն տեղի ունենա ռազմաբազայի տարածքից դուրս, սակայն փաստաբանների խորհրդից հետո որոշել էին, այդուհանդերձ, մասնակցել դրան։
Հիշեցնենք, որ սպանության համար մեղադրվում է 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 8-րդ կետերով՝ առանձին դաժանությամբ, ավազակությամբ զուգորդվածերկուկամավելիանձանց սպանություն, 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ և 4-րդ կետերով՝ բնակարանապօրինիմուտքգործելով, զենքի գործադրմամբավազակություն, և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետականսահմաննապօրինի հատելուփորձ:
Ավետիսյանների սպանության գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 22–ին։