Աշխարհ

18.01.2016 10:15


Թրամփը պատմել է Աստծո հետ «լավ հարաբերությունների» մասին

Թրամփը պատմել է Աստծո հետ «լավ հարաբերությունների» մասին

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը CNN–ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ «լավ հարաբերություններ ունի Աստծո հետ»։

Երբ լրագրողը նշել է, որ ժամանակին միլիարդատերը սկանդալի կենտրոնում է հայտնվել իր ապրած կյանքի պատճառով, որն այնան էլ բնորոշ չէր հավատացյալ մարդուն, Թրամփը հավաստիացրել է, որ այդ ամենն անցյալում է մնացել, և այժմ ինքն առաքինի կյանք է վարում, և լավ հարաբերություններ ունի ոչ միայն Աստծո, այլև իր ավետարանական ընտրողների հետ։

«Ես միանգամայն այլ կյանքով եմ ապրում, ոչ այնպիսին, ինչպիսին, հավանաբար, շատերը պատկերացնում են: Ես խոսում եմ վերջի՛ն տարիների մասին»,–ասել է Թրամփը՝ հավելելով, որ նման կյանք վարելը ներկայումս հաջողվում է իրեն։

Հիշեցենք՝ ԱՄՆ նախագահական ընտրությունները նախատեսված են ս. թ. նոյեմբերի 8-ին:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը