Լրահոս

06.10.2010 12:32


Տիգրան Կարապետյան. «Խմորումները հիմնականում իշխանական դաշտում են»

Տիգրան Կարապետյան. «Խմորումները հիմնականում իշխանական դաշտում են»

«Ժողովրդական» կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը ՄԱԱ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ինքն էլ է արձանագրում, որ  սկսվել է նախընտրական կամ կուսակցությունների դիրքերի հստակեցման գործընթաց:

Նրա խոսքերով՝ խմորումները հիմնականում իշխանական դաշտում են։

-Կոալիցիոն կուսակցությունենրը մրցակցում են, և դա բնական է, քանի որ փող բաժանողներն իրենք են։ Իսկ եթե իրենք իրարից ձայն փախցնելու ունեն, անհանգստանում են այդ կապակցությամբ և ձգտում են մեկը մյուսի ներուժը նվազեցնել։ Ինձ համար կա իշխանական ներուժ կամ կոալիցիոն ներկայացուցիչներ, կա ընդդիմություն և կա «Ժողովրդական» կուսակցությունը, որը զբաղեցնում է երրորդ ուժի տեղը՝ ինչքան էլ ասեն' չկա։ Եթե ձայն ունենք, ո՞նց չկա,-ասել է Տիգրան Կարապետյանը։

Ըստ նրա՝ ՀԱԿ-ում էլ են խմորումներ և գժտություններ լինելու, երբ ցուցակ կազմելու ժամանակը գա, իսկ ՀՅԴ-ն էլ սփյուռքի ներուժով է գոյատևում։

-«Ժառանգությունն»  էլ ամերիկյան պրոյեկտ է։ Իրեն ասում են՝ միացի՛ր, միանում է, մի՛ միացիր, չի միանում,-ասել Տիգրան Կարապետյանը։

Նա հավաստիացրել է, որ ինքը միշտ մասնակցել և հերթական անգամ էլ մասնակցելու է նախագահական ընտրություններին։ Իսկ թե ի՞նչ ձևաչափով է ԺԿ-ն մասնակցելու 2012թ. խորհրդարանական ընտրություններին, Տիգրան Կարապետյանը պատասխանել է, թե ամեն ինչ կախված է թիմից։

-Մենք պետք է թիմ ձևավորենք, և այս անգամ անպայման խորհրդարան մտնելու ենք,-հայտարարել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը