Լրահոս

17.01.2016 12:03

«Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

«Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած

Հունվարի 16-ին, ժամը 22.38-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 2 հասցեում գտնվող «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Mersedes-Benz E230» մակնիշի 34 TR 308 պ/հ ավտոմեքենան (վարորդ Մ. Հ., ծնվ. 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր` 1991 թ. ծնված Ա. Ե.-ը տեղափոխվել է «Հերացու անվան» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։