Սպանված Ավետիսյանների հարազատները չեն բոյկոտի դատական նիստը
Ավետիսյանների փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն արդեն Գյումրիում են: «ԳԱԼԱ»–ի փոխանցմամբ՝ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո Ավետիսյանների հարազատները հայտարարել են, որ դատական նիստը բոյկոտելը հարցի լուծում չէ, քանի որ փաստաբաններն ասել են՝ եթե նրանք դիմեն բոյկոտի տարբերակին, դատական նիստը, միևնույն է, տեղի կունենա, սակայն՝ առանց տուժող կողմի ներկայացուցիչների մասնակցության։
Սպանված ընտանիքի հարազատները հայտարարել են, որ մասնակցելու են երկուշաբթի կայանալիք դատական նիստին։
Մինչ այդ Ավետիսյանների հարազատները կարծում էին, որ բոյկոտելով ճնշում կգործադրեն, և հնարավոր կդառնա դատական նիստերն անցկացնել ոչ թե բազայի տարածքում, այլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում:Նախօրեին նրանք հայտարարել էին, որ պատրաստվում են բոյկոտել հունվարի 18-ին 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում տեղի ունենալիք դատաքննությանը։
Սպանված Ավետիսյանների հարազատները չեն բոյկոտի դատական նիստը
Ավետիսյանների փաստաբաններ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը և Երեմ Սարգսյանն արդեն Գյումրիում են: «ԳԱԼԱ»–ի փոխանցմամբ՝ փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո Ավետիսյանների հարազատները հայտարարել են, որ դատական նիստը բոյկոտելը հարցի լուծում չէ, քանի որ փաստաբաններն ասել են՝ եթե նրանք դիմեն բոյկոտի տարբերակին, դատական նիստը, միևնույն է, տեղի կունենա, սակայն՝ առանց տուժող կողմի ներկայացուցիչների մասնակցության։
Սպանված ընտանիքի հարազատները հայտարարել են, որ մասնակցելու են երկուշաբթի կայանալիք դատական նիստին։
Մինչ այդ Ավետիսյանների հարազատները կարծում էին, որ բոյկոտելով ճնշում կգործադրեն, և հնարավոր կդառնա դատական նիստերն անցկացնել ոչ թե բազայի տարածքում, այլ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենքում: Նախօրեին նրանք հայտարարել էին, որ պատրաստվում են բոյկոտել հունվարի 18-ին 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում տեղի ունենալիք դատաքննությանը։
7or.am