Լրահոս

16.01.2016 12:50

Հին զենք-զինամթերք են հանձնել ոստիկանությանը

Հին զենք-զինամթերք են հանձնել ոստիկանությանը

ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հայաստանի տարբեր շրջանների 6 բնակիչ հին զենք-զինամթերք է հանձնել ոստիկանությանը։

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1978 թ. ծնված Արման Գ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ» տիպի նռնակ` պայթուցիչով, «ԱԿՄ» տիպի ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 23 փամփուշտով, և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 50 փամփուշտ:

Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1975 թ. ծնված Ռադիկ Մ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-54» տիպի, 12 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող, որսորդական հրացան, իսկ 1953 թ. ծնված Մերուժան Ղ.-ն՝ «ՏՕԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1983 թ. ծնված Վահե Գ.-ն կամավոր հանձնել է «ԻԺ-17» տիպի, 16 մմ տրամաչափի, մեկփողանի, ողորկափող որսորդական հրացան:

Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ 1982 թ. ծնված Արթուր Մ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի ակոսավոր մարտական հրացան:

1960 թ. ծնված Աշոտ Ի.-ն ներկայացել է ոստիկանության Գավառի բաժին և կամավոր հանձնել «ՏՕԶ-Բ» տիպի, երկփողանի, 16 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։