Աշխարհ

16.01.2016 12:30


ԱՄՆ պետդեպ. «Հակառուսական պատժամիջոցները կարող են չեղարկվել արդեն այս տարի»

ԱՄՆ պետդեպ. «Հակառուսական պատժամիջոցները կարող են չեղարկվել արդեն այս տարի»

ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցները կարող են չեղարկվել արդեն այս տարի։ Այս մասին, «ntv.ru»–ի փոխանցմամբ, հայտնել է պատժամիջոցների հարցով ԱՄՆ պետքարտուղարության համակարգող Դենիել Ֆրիդը՝ ելույթ ունենալով Վաշինգթոնի Ամերիկյան համալսարանում։

Նրա խոսքերով՝ կան այն նախանշանները, որ ՌԴ–ն սկսում է տեղի ունեցողն ավելի լուրջ ընկալել և կողմ է ուկրաինական խնդրի դիվանագիտական լուծմանը։

«Երբ իրագործվեն մինսկյան պայմանավորվածությունները, մասնավորապես, ընտրություններ անցկացվեն Դոնբասում, դադարեցվեն ռազմական գործողությունները, և վերականգնվի Ուկրաինայի արևելյան սահմանը»,–ասել է Ֆրիդը՝ հույս հայտելով, որ այդ ամենին հնարավոր է հասնել արդեն այս տարի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը