Ընտրախախտումների մեղադրանքով կալանավորված Միրիջանյանն ազատ արձակվեց (տեսանյութ)
Սահմանադրական հանրաքվեին արձանագրված տասնյակ ընտրախախտումների համար առայժմ միակ կալանավորված Զավեն Միրիջանյանն ազատ արձակվեց։ Այս մասին գրում է «azatutyun.am»–ը։
Աղմկահարույց այս գործով դատավարությունը տևեց ընդամենը 2 օր։ Մեկ ժամից էլ քիչ տևած քննության ընթացքում դատարանն ընդդիմության ներկայացրած փաստերն ու ապացույցներն անգամ չքննեց: Մեղադրյալի պահանջով դատավարությունն ընթացավ արագացված կարգով։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի գովասանքին ու պատվոգրերին արժանացած թաղապետարանի աշխատակցին մեղսագրվում էր տեղամասային հանձնաժողովի ընդդիմադիր անդամ Վարդան Հարությունյանին կաշառելը։
Հարությունյանը վստահ է, որ արագացված դատավարությամբ հանցագործությունը կոծկվել է. «Զավեն Միրիջանյանը չի գործել միանյակ: Նրան հրահանգվել է վերևներից, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանից...»։

Մանրամասները՝ «azatutyun.am»–ում։