Աշխարհ

16.01.2016 11:20


Յուրա Մովիսյանը վերադառնում է ԱՄՆ

Յուրա Մովիսյանը վերադառնում է ԱՄՆ

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ մոսկովյան «Սպարտակ» և ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք» ֆուտբոլային ակումբները համաձայնություն են ձեռք բերել 28-ամյա հայ հարձակվող Յուրա Մովսիսյանի՝ վարձակալությամբ ամերիկյան ակումբ տեղափոխվելու հարցով։

«Սպարտակի» մամուլի ծառայությունից հայտնել են, որ պայմանագիրը կգործի մինչև 2016թ. դեկտեմբերի 1–ը։

«Սպարտակը շնորհակալություն է հայտնում Յուրա Մովսիսյանին մեր ակումբում անցկացրած ժամանակի համար՝ հաջողություններ մաղթելով նրան հետագա կարիերայի ընթացքում»,–ասվում է մամլո հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Յուրա Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյքում» խաղացել է 2007-2009թթ., այնուհետև կարիերան շարունակել դանիական «Ռանդերսում» և ռուսական «Կրասնոդարում»: «Սպարտակ» մոսկովյան ակումբի կազմում Մովսիսյանը 2013–ից ի վեր մասնակցել է 66 հադիպման՝ դառնալով 27 գոլի հեղինակ։

«Ուրախ եմ հայտնել ՄԼՍ և իմ նախկին թիմ՝ «Ռեալ Սոլթ Լեյք» վերադառնալուս մասին: Այս թիմի հետ 2009-ին նվաճել եմ գավաթ: Շնորհակալ եմ «Սպարտակին» և բոլոր հավատարիմ երկրպագուներիս մշտական աջակցության համար: Անհամբեր սպասում եմ կարիերայիս նոր փուլին»,- «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Յուրա Մովսիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը