Աշխարհ

16.01.2016 08:44


Ահաբեկիչները Բուրկինա Ֆասոյի խոշոր հյուրանոցներից մեկում պատանդներ էին վերցրել (լուսանկար, տեսանյութ)

Ահաբեկիչները Բուրկինա Ֆասոյի խոշոր հյուրանոցներից մեկում  պատանդներ էին վերցրել (լուսանկար, տեսանյութ)

Անհայտ անձինք պատանդներ էին վերցրել Բուրկինա Ֆասոյի «Splendid» խոշոր հյուրանոցում։ «France24»–ը հաղորդում է, որ պատանդների թվում, հնարավոր է, եղել է նաև այդ երկրի նախարարներից մեկը։

Տեղեկացվում է, որ փոխհրաձգություն է տեղի ունեցել իրավապահների և ահաբեկիչների միջև, պայթյուններ են որոտացել։ Առվազն 20 մարդ զոհվել է, ևս 14–ը՝ վիրավորվել։

RT–ն էլ հայտնում է, որ այս հյուրանոցից հաճախ են օգտվում ՄԱԿ–ի աշխատակիցները և օտարերկրյա քաղաքացիները։

Նախնական տվյալներով՝ կրակը բացել են 3 տղամարդ, սակայն հարձակումն իրականացրածների կոնկրետ թիվը դեռ հայտնի չէ։ Քաղաքում հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Հյուրանոցի մոտ ավտոմեքենաներ են այրվում։

«Splendid»–ի դիմաց գտնվող և օտարերկրացիների շրջանում ժողովրդականություն վայելող ռեստորանը նույնպես հարձակման է ենթարկվել։ Այս ռեստորանը պատկանում է Ուկրաինայի քաղաքացուհու։ Ենթադրվում է, որ այնտեղ ևս կան զոհեր և վիրավորներ։

Տեղեկություններ են տարածվել քաղաքի այլ վայրերում հնչած կրակոցների մասին ևս։

Ահաբեկչության պատասխանատվությունն արդեն իսկ իր վրա է վերցրել ««Ալ-Քաիդան» իսլամական Մահրիբի երկրներում» խմբավորումը։

Ինչպես տեղեկացնում է «РИА Новости»–ն, վերջին տվյալներով՝ հատուկ գործողության արդյունքում ազատ է արձակվել 63 պատանդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը