Իրանի ընդդիմությունը պահանջել է դնել Ահմադինեջադի վստահության հարցը
Իրանի ընդդիմության առաջնորդ Միրհոսեյն Մուսավին պնդում է, որ Իրանի նախագահ Ահմադինեջադի վստահության հարցով համազգային հանրաքվե անցկացվի։ Մուսավիի կողմնակիցների ինտերնետ կայքերում հայտնված հայտարարության մեջ ասվում է, թե Ահմադինեջադի ներքին քաղաքականությունը վնասում է Իրանի շահերին և խորացնում է այդ երկրի մեկուսացումը։ Մուսավին մասնավորապես հիշեցրել է 2001թ. սեպտեմբերի 11-ի իրադարձություններին ԱՄՆ կառավարության հանցակցության մասին Իրանի նախագահի կողմից վերջերս արված հայտարարությունը։
Միրհոսեյն Մուսավին 2009թ. նախագահական ընտրություններում Ահմադինեջադի մրցակիցն էր։ Ընդդիմությունը չի ճանաչել ընտրությունների արդյունքները։