Աշխարհ

15.01.2016 14:18


Լատվիայում Ադրբեջանի դեսպանի կնոջը մեղադրել են կաշառատվության մեջ

Լատվիայում Ադրբեջանի դեսպանի կնոջը մեղադրել են կաշառատվության մեջ

Լատվիայում Ադրբեջանի դեսպան Էլման Զեյնալովի կինը մեղադրվում է Ճանապարհային ոստիկանության տեսուչներին կաշառք տալու մեջ։ Ինչպես հայտնում է «haqqin.az»–ը, Նազիրա Զեյնալովայի նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Նշվում է, որ Ն. Զեյնալովան փորձել է որոշակի վճարի դիմաց շրջանցել վարորդական իրավունքի վկայական ստանալու համար անհրաժեշտ հատուկ դասընթացներն ու քննությունը։

Լատվիայում Ադրբեջանի դեսպանի կինը տեսուչներ Իվասին և Ուլդասին 500 եվրո գումար է առաջարկել: Այդ մասին վերջինները տեղեկացրել են Հակակոռուպցիոն գրասենյակին, և Նազիրա Զեյնալովան բերման է ենթարկվել:

Իր հերթին դեսպանն, արդարացնելով կնոջը, հայտարարել է, թե նա տեսուչներին ոչ թե կաշառք է առաջարկել, այլ ամանորյա նվեր:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը